Foto

Պլանային 697 ստուգումներից 645-ի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավար

2025 թվականի ընթացքում ՍԱՏՄ կողմից իրականացվել է 7569 վերահսկողական միջոցառում։ Դրանց արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

«Հիմնական խախտումներն են՝ պիտանելիության ժամկետն անց կամ վտանգավոր սննդամթերքի իրացումը, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը։ Հաճախ խախտվում են պահման պայմանները, անձնական հիգիենայի և սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննությունների պարբերականությունը։ Հաճախ բացակայում են անվտանգության հավաստող փաստաթղթերը»,-ասաց ՍԱՏՄ ղեկավարը։

Պետրոսյանի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում նախատեսված է եղել 1010 պլանային ստուգում, որից իրականացվել է 697։

«52 տնտեսվարողների մետ խախտումներ չեն հայտնաբերվել, 645-ի մոտ՝ հայտնաբերվել են»,-ասաց ՍԱՏՄ ղեկավարը։