Foto

Սեյրան Օհանյան հանդիպել է Շվեյցարիայի դեսպանին

Հունվարի 29-ին Ազգային ժողովում հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք հայ-շվեյցարական պետական,  միջխորհրդարանական համագործակցությանը և զարգացման հեռանկարներին։

Շնորհակալություն հայտնելով շվեյցարական կողմին Արցախի և Հայաստանի դեմ 
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող դիրքորոշման համար՝ քննարկել  ենք «խաղաղության օրակարգի» հնարավոր հետևանքները՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման, պահպանման ուղղությամբ։
  
Կարևորել ենք Արցախի ժողովրդի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի ընդունումը միջազգային  համապատասխան ատյանների կողմից, ինչպես նաև հնարավոր բոլոր միջոցների կիրառումը՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին օր առաջ ազատ արձակելու  նպատակով։

Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել Հայաստանում ներքաղաքական զարգացումների՝ իշխանության կողմից ժողովրդավարությունը խաթարող քայլերի, բռնաճնշումների և իհարկե քաղբանտարկյալների խնդիրներին։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան