«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հզոր ցուրտ ալիք է մոտենում Արևելյան Եվրոպային: Ցրտի էպիկենտրոնը կլինի Կենտրոնական Ռուսաստանում, Բելառուսում և Բալթյան երկրներում, որտեղ ջերմաչափերի սյուները կարող են իջնել մինչև -30°C: Փետրվարի 2-ի առավոտյան ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 20 աստիճանով։ Սառնամանիքները կազդեն նաև Ուկրաինայի հյուսիսային շրջանների և դրանց հարակից տարածքների վրա։









