Գորիսում երեկ տեղի ունեցած զինված միջադեպով պայմանավորված հարուցված քրգործի շրջանակներում այս պահին դեռևս ձերբակալված չկա։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ՔԿ-ից։
Ըստ 24News-ի տեղեկությունների, ձերբակալված անձ չկա, քանի որ առերևույթ հանցանք կատարած անձը մահացել է։
Հիշեցնենք՝ երեկ 24News-ը հայտնել էր, որ զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և վարորդի հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև՝ արցախցի մի երիտասարդ վիրավորվել է։
Մեր տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, իսկ Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:
Ավելի ուշ արդեն ՆԳՆ-ն հաստատեց 24News-ի տեղեկությունը՝ հայտնելով, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ։
ՔԿ-ից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով









