Foto

Թվերի մանիպուլյացիա. Գագիկ Սարգսյանը՝ պետական ֆինանսավորման մասին

Իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ սպորտի ֆինանսավորումը բազմապատիկ ավելացել է, ընդամենը մանիպուլյացիա է, մասնավորապես դահուկային սպորտի պարագայում փողը մեկ-երկու ամիս է հերիքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Գագիկ Սարգսյանը, որը օրեր առաջ հրաժարվեց այդ կառույցի ղեկավարի պաշտոնից։

Գագիկ Սարգսյանը հունվարին 20-ին հայտնեց, որ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով կամ ֆեդերացիայի միջոցով հնարավոր չէ որևէ մարզաձև զարգացնել և ԿԳՄՍ նախարարությանն ուղղված խնդրանքները տարիներ շարունակ առանց լուծման են մնում։ Նրա խոսքով` հեռանալու պատճառները մի քանիսն են, դրանցից մեկն այն աշխատանքային մթնոլորտն է, որը պետք է լինի ՀՀ-ում դահուկային մարզաձևը զարգացնելու առումով։

«Միգուցե իմ անձն էր նախարարության այդքան վատ վերաբերմունքի պատճառը, քանի որ ես բարձրաձայնում եմ խնդիրները, չեմ լռում։ Ես նրանց ազատեցի ինձնից։ Հիմա թող մի քանի անգամ ավել ֆինանսավորեն, չէ՞ որ, ինչպես նախարարն է պնդում, բյուջեն բազմակի ավելացել է։ Ոչ մի բան էլ չի ավելացել։ Ինձ համար դա թվերի մանիպուլյացիա է։ Հատկացված 13 մլն դրամ գումարը կարող է բավականացնել, որ հավաքականն ընդամենը մեկ անգամ մեկնի աշխարհի առաջնությանը։ «Ֆինանսավորումը մի քանի անգամ ավելացել է», իսկ ձմեռային մարզաձևերով զբաղվող մեր մարզիկները ստիպված են մինուս 20 աստիճան ցրտին աշխարհի առաջնության շքերթին մասնակցել ամառային մարզաձևերի հագուստով։ Ի՞նչ ասեմ, բրավո՛»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա նշեց, որ Հայաստանում սպորտի ոլորտում ղեկավարման երեք կարևորագույն օղակ կա` ԿԳՄՍ նախարարությունը, օլիմպիական կոմիտեն և ֆեդերացիաները։

«ԿԳՄՍ–ն սպորտի լոկոմոտիվը կամ քարշակը պետք է լինի, իսկ մեր դեպքում հակառակն է։ Ինչքա՞ն կարելի է հրել, որ այդ լոկոմոտիվը առաջ գնա։ Մինչև օրս տարեկան ֆինանսավորումը չի բացվել, ու դա տարիներ շարունակ նույն խնդիրն է եղել ու կա»,– ասաց Սարգսյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։