Foto

Փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության ներդրումային ծրագրերը ՀՀ-ում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացած բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի թիվ 93-Ա որոշմամբ հավանության արժանացած կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը: