Foto

Թրամփը Դավոս կատարած այցը հրաշալի է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դավոս կատարած իր «հրաշալի ուղևորությունը» հանգեցրել է ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը և խաղաղության խորհրդի ստեղծմանը։

«Ի՜նչ հրաշալի ուղևորություն էր Դավոս։ Մենք այնքան շատ բանի հասանք, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի։ Եվ նաև ստեղծեցինք Խաղաղության խորհուրդ։ Եկեք Ամերիկան ​​կրկին մեծ դարձնենք», – գրել է նա Truth Social-ում։