Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանից ներկրված բենզինի որակին։
«Մենք հարցում էինք արել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին, որտեղից էլ տեղեկացել ենք, որ փորձանմուշ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է։ Ադրբեջանից ներկրված բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին»,-ասաց Կոտոլյանը։
Նա նշեց, թե Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը որևէ գործառույթ չի իրականացնում, երբ այս կամ այն ապրանքը հատում է ՀՀ սահմանը։









