Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից՝ կարգավորման գործընթացը հեշտացնելու համար։
Ըստ APA-ի, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասի տարածքը, դրանք պետք է դուրս բերվեն։ Սա շատ կարևոր պայման է կարգավորման համար: Կան նաև այլ նրբերանգներ, որոնք մնում են բանակցային օրակարգում», – հավելել է Պեսկովը։









