Foto

TikTok-ում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ

TikTok սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով: Այդ մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:

«Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին անգամ փորձում են ձեռք բերել ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), ինչը հետագայում կարող է հանգեցնել ձեր դրամական միջոցների հափշտակմանը։
Հորդորում ենք ձեզ՝

• չանցնել կասկածելի հղումներով
• չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ:
Հիշեք՝

– ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային և անձնական տվյալներ։
– ՀՀ պետական և սոցիալական մարմինները օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am)»,- նշված է հաղորդագրության մեջ: