ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տոնեց Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ։
«Օրանժ Վելոդրոմ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց անգլիական ակումբի օգտին՝ 3:0 հաշվով։
Խաղի հաշիվը բացեց Դոմինիկ Սոբոսլայը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերի դարպասապահ Հերոնիմո Ռուլին դարձավ ինքնագոլի հեղինակ՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը։ Հանդիպման վերջակետը դրեց Կոդի Գակպոն՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 15 միավորով 4-րդ հորիզոնականում է։ «Մարսելը» 9 միավորով 19-րդ տեղում է։
Հաջորդ տուրում «Լիվերպուլը» հունվարի 28-ին սեփական հարկի տակ կընդունի ադրբեջանական «Քարաբաղին», իսկ «Մարսելը» կհյուրընկալվի «Բրյուգեին»։
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս գոլառատ խաղում առավելության հասավ Պրահայի «Սլավիայի» նկատմամբ (4–2)։
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 10-րդ րոպեին Վասիլ Կուսեյը առաջ մղեց «Սլավիային»։ Սակայն «Բարսելոնան» արագորեն տիրեց նախաձեռնությանը։ Ֆերմին Լոպեսը դարձավ առաջին խաղակեսի գլխավոր հերոսը՝ 34-րդ և 42-րդ րոպեներին ձևակերպելով դուբլ և առաջ մղելով իր թիմին։
Չնայած կատալոնացիների առավելությանը՝ ընդմիջման գնալուց առաջ, 44-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 2–2։
Երկրորդ խաղակեսում որոշիչ դեր խաղացին Հանսի Ֆլիկի կատարած փոփոխությունները։ 61-րդ րոպեին վնասվածք ստացած Պեդրիի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Դանի Օլմոն ընդամենը երկու րոպե անց հեռահար հարվածով կրկին առաջ մղեց հյուրերին։
Քիչ անց իր խոսքն ասաց նաև Լևանդովսկին։ 71-րդ րոպեին լեհ հարձակվողը, ստանալով քիչ առաջ խաղադաշտ մտած Մարկուս Ռեշֆորդի փոխանցումը, ուղղեց առաջին խաղակեսում թույլ տված սխալը և հաշիվը դարձրեց 4–2՝ ամրապնդելով «կապտանռնագույնների» առավելությունը։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Ատալանտա» — «Ատլետիկ Բիլբաո»՝ 2-3, հանդիպման գոլերը
- «Բավարիա» — «Յունիոն»՝ 2-0, հանդիպման գոլերը
- «Չելսի» — «Պաֆոս»՝ 1-0, հանդիպման գոլը
- «Յուվենտուս» — «Բենֆիկա»՝ 2-0, հանդիպման գոլերը
- «Նյուքասլ» — ՊՍՎ՝ 3-0, հանդիպման գոլերը









