Foto

ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալի

ՀՀ դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։ Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել է 16 երկրի (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ռումինիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) 605 աշակերտ, այդ թվում՝ 90 թիմ և 41 անհատ մասնակից։ Յուրաքանչյուր թիմ կարող էր ունենալ առավելագույնը 7 մասնակից (մաթեմատիկա՝ 3, ֆիզիկա՝ 2, ինֆորմատիկա՝ 2):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ի 4 թիմերը և 5 անհատ մասնակիցները ներկայացրել են 6 ուսումնական հաստատությունների 33 աշակերտներ («Ֆիզմաթ» մասնագիտացված դպրոց՝ 16, «Քվանտ» վարժարան՝ 10, Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 3, Գյումրու «Ֆոտոն» վարժարան՝ 2, Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 1, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց՝ 1)։

ՀՀ դպրոցականներն արժանացել են 21 մեդալների, այդ թվում՝ 4 ոսկի, 2 արծաթ և 15 բրոնզ։

Մրցանակներն ըստ թիմերի՝

1-ին թիմ («Ֆիզմաթ» դպրոց)

Մաթեմատիկա

Սարգիս Առաքելյան - 11-րդ դասարան՝ ոսկե մեդալ

Արսեն Մակարյան - 12-րդ դասարան՝ ոսկե մեդալ

Արման Ասատրյան - 12-րդ դասարան՝ արծաթե մեդալ

Ֆիզիկա

Գոռ Հովսեփյան - 12-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

Արտյոմ Նիկոյան -  11-րդ դասարան

Ինֆորմատիկա

Վահան Աբրահամյան – 12-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

Տիգրան Մացակյան – 11-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

2-րդ թիմ («Ֆիզմաթ» դպրոց)

Մաթեմատիկա

Գրիգոր Սամվելյան - 11-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

Նարե Սմբատյան - 12-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

Արթուր Գաբրիելյան - 12-րդ դասարան

Ֆիզիկա

Դավիթ Սահակյան - 11-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

Էդգար Բաղմանյան -  11-րդ դասարան

Ինֆորմատիկա

Մակար Դիլանյան – 12-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

Վահագն Գյոզալյան – 11-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

3-րդ թիմ («Քվանտ» վարժարան)

Մաթեմատիկա

Հայկ Մանուկյան - 10-րդ դասարան՝ ոսկե մեդալ

Արման Խաչատրյան - 10-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

Գրիգոր Թոխյան - 12-րդ դասարան

Ֆիզիկա

Սամվել Հարությունյան - 12-րդ դասարան՝ բրոնզե մեդալ

Միքայել Դարբինյան -  11-րդ դասարան

Ինֆորմատիկա

Ալեքս Գրիգորյան – 12-րդ դասարան՝ ոսկե մեդալ

Տիգրան Գևորգյան – 11-րդ դասարան

4-րդ թիմ (Միացյալ թիմ)

Մաթեմատիկա

Տիգրան Հախեյան - 10-րդ դասարան՝ արծաթե մեդալ («Քվանտ» վարժարան)

Էդգար Միքայելյան - 11-րդ դասարան՝ բրոնզե մեդալ («Քվանտ» վարժարան)

Հրանտ Հարությունյան - 11-րդ դասարան («Քվանտ» վարժարան)

Ֆիզիկա

Էմիլ Հարությունյան - 12-րդ դասարան՝ բրոնզե մեդալ (Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոց Գառնիկ Գավալջյան -  12-րդ դասարան՝ բրոնզե մեդալ (Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոց)

Ինֆորմատիկա

Մամիկոն Համբարյան – 9-րդ դասարան՝ բրոնզե մեդալ (Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց)

Վոլոդյա Գրիգորյան – 11-րդ դասարան(Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոց)

Անհատ մասնակիցներ

Մաթեմատիկա

Վիտալի Ղազարյան - 12-րդ դասարան («Ֆիզմաթ» դպրոց)

Ֆիզիկա

Վահրամ Դավթյան - 11-րդ դասարան (Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոց)

Ինֆորմատիկա

Հարություն Հակոբյան – 12-րդ դասարան՝ բրոնզե մեդալ (Գյումրու «Ֆոտոն» վարժարան)

Արման Կիրակոսյան – 11-րդ դասարան (Գյումրու «Ֆոտոն» վարժարան)

Սևակ Եգորյան - 12-րդ դասարան («Ֆիզմաթ» դպրոց):

Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայաստանյան թիմերը ղեկավարել են «Ֆիզմաթ» դպրոցից՝ Գուրգեն Ասատրյանը, Սուրեն Գրիգորյանը և Բիլոր Կուրղինյանը, «Քվանտ» վարժարանից՝ Սոս Աղամիրյանը և Նարեկ Մկրտումյանը, Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոցից՝ Հովսեփ Կարապետյանը և Արսեն Ասատրյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Գևորգ Բոյախչյանը։

Նախորդ՝ 21-րդ ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանից մասնակցել են 5 կրթօջախների («Ֆիզմաթ» դպրոց, «Քվանտ» վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց, Գյումրու «Ֆոտոն» վարժարան, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց) 32 աշակերտներ, որոնք արժանացել են 17 մեդալների (2 ոսկի, 7 արծաթ և 8 բրոնզ)։