Եվրամիության անդամ պետությունները համատեղ խորհրդակցությունների արդյունքներով պատրաստակամություն են հայտնել պաշտպանելու իրենց երկրները Գրենլանդիայի հետ կապված ցանկացած տեսակի հարկադրանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Գրենլանդիայի շուրջ վերջին լարվածության վերաբերյալ անդամ պետությունների հետ իմ խորհրդակցությունները վերահաստատում են մեր ամուր հանձնառությունը հետևյալի նկատմամբ.
▪️ Միասնություն միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների շուրջ։
▪️ Միասնություն Դանիայի և Գրենլանդիայի աջակցության և համերաշխության հարցում։
▪️ Արկտիկայում խաղաղության և անվտանգության հարցում տրանսատլանտյան ընդհանուր հետաքրքրվածության ճանաչում, մասնավորապես՝ աշխատանք ՆԱՏՕ-ի միջոցով։
▪️ Համատեղ եզրահանգում, որ սակագները կխաթարեն տրանսատլանտյան հարաբերությունները և անհամատեղելի են ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի հետ։
▪️ Պատրաստակամություն պաշտպանվելու ցանկացած տեսակի հարկադրանքից։
▪️ Պատրաստակամություն շարունակել կառուցողական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Կոշտան տեղեկացրել է, որ հաշվի առնելով վերջին զարգացումների կարևորությունը և գործողությունների հետագա համակարգման անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել առաջիկա օրերին հրավիրել Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ։









