ՀՀ Գեղարքունիքի մարզի բոլոր տարածքներում ճանապարհների ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից շարունակվում են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների ձնամաքրման ու աղ-ավազով մշակման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի համայքնապետարանների աշխատակազմերից, մարզում տեղում է թույլ ձյուն և բուք է, ճանապարհներին տեղ-տեղ գոյացել է մերկասառույց, ինչը դժվարանցանելի վիճակ է ստեղծում տրանսպորտային երթևեկության համար։ Այդուհանդերձ, ճանապարհի ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններին հաջողվում է ապահովել դրանց անցանելիությունը։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Հունվարի 19-ի ժամը 13.00-ի դրությամբ մարզի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի։









