Foto

Չնայած առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ապահովվում են անվտանգ թռիչք-վայրէջքներ

Չնայած այս ձմեռվա առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանում օպերատիվ կերպով ձնամաքրվում է վազքուղին, իրականացվում են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվում են անվտանգ թռիչք-վայրէջքներ:

Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։
Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար:
Մեր բոլոր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք: