Foto

76 տարեկանում կյանքից հեռացել է «Առյուծ արքա» մուլտֆիլմի ռեժիսոր Ռոջեր Ալերսը

Ամերիկացի ռեժիսոր Ռոջեր Ալերսը, որը հայտնի է որպես «Առյուծ արքա» (1994) մուլտֆիլմի ռեժիսորներից մեկը, մահացել է 76 տարեկանում: Այս մասին ֆեյսբության էջում հայտնել է նրա ընկեր և կինոպրոդյուսեր Դեյվ Բոսերտը:

«Ես խորապես վշտացած եմ այն ​​լուրից, որ մեր ընկեր Ռոջեր Ալերսը անցել է իր հաջորդ արկածախնդրությանը», - գրել է Բոսերտը։

Ռոջեր Ալերսը ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ էր։ Նրա ռեժիսորական դեբյուտը «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմն էր։ Նա նաև մասնակցել է Disney-ի սցենարների ստեղծմանը, այդ թվում՝ «Ջրահարսը» (1989) և «Ալադինը» (1992)։