Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ որոշվել էր, որ հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կազմակերպվի փետրվար ամսվա ընթացքում։
Aysor.am-ի տեղեկությունների համաձայն՝ Եպիսկոպոսաց ժողովը Մայր Աթոռում չի լինելու, այլ՝ Հայաստանից դուրս։ Մեր տեղեկություններով՝ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով իշանությունների հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքները։









