Foto

Ուղեցույց՝ ինչպես անցնել պետական նպաստների և կենսաթոշակների ստացման անկանխիկ եղանակի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուղեցույց է ներկայացրել, թե ինչպես կարելի է անցնել պետական նպաստների և կենսաթոշակների ստացման անկանխիկ եղանակի։

«Եթե դեռ Ձեր կենսաթոշակը կամ նպաստը ստանում եք կանխիկ եղանակով, կարող եք հետևել ներկայացվող ուղեցույցին և անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից Ձեզ տրվող 20% հետվճարի ծրագրից։

Դրա համար պետք է`

Քայլ 1։ Մուտք գործեք online.ssa.am հարթակ։

 Քայլ 2։ Եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք Ձեր անձնական տվյալները։

Քայլ 3։ Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինն ու լրացրեք Ձեր դիմումը։ 

Պետական նպաստների և կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաև այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեներ)»։