Foto

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Հունվարի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 689 դեպք, որից 112-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, պայթյունի, քարաթափման, ինքնասպանության փորձի, որոնողափրկարարական, օձի նկատման՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ձնաբքի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, մերկասառույցի՝ 17, կեղծ ահազանգի՝ 3, փլուզման, թունավորման՝ 4-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 16, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 345, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 32, 170 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 141 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 299 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 158 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: