Foto

ՀՀ որոշ ճանապարհահատվածներում բուք է. Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:



Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդով բեռնատարների համար։





Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը (բուք) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Ապարանի (բուք է), Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Հրազդանի, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար