Foto

Թեհրանի արվարձանում 100 զինված ցուցարար է ձերբակալվել, զոհվել է ոստիկանության սպա

Թեհրանի արվարձանում 100 ցուցարար է ձերբակալվել, զոհվել է ոստիկանության սպա՝ հայտնում է Tasnim գործակալությունը: Իշխանությունների տվյալներով՝ նրանք եղել են զինված և խախտել են հասարակական կարգը՝ զենք կիրառելով քաղաքացիների և անվտանգության ուժերի դեմ:

Ռուդբար քաղաքում էլ ոստիկանության բաժանմունքի վրա զինված հարձակման հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է ոստիկանության հրամանատարը:

Իրանի բանակը հայտարարել է, որ արտաքին ուժերը փորձում են անկայունություն և անկարգություններ ստեղծել, և քաղաքացիներին խորհուրդ է տվել պահպանել զգոնությունը և չտրվել սադրանքների: