Foto

«Մադուրոյին ամերիկացիները ռիսկ արեցին տանել միայն Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո

«Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Իրական Հայաստանում քաղաքացին այնքան ժամանակ մահացած չի համարվելու, քանի դեռ նրա մահվան հետ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանը:

Բացի դրանից, ոչ մի կին ամուսնացած, կամ բաժանված չի համարվելու, եթե նրանց չի ամուսնացրել, կամ բաժանել անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Ոչ մի երեխա ծնված չի համարվելու, եթե նրան անձամբ դուրս չի քաշել հանել Նիկոլ Փաշինյանը:

Ոչ մի ինքնաթիռ վայրեջք չի կատարելու, ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չի ունենալու, ոչ մի Լադիմիր՝ Լադիմիր չի կոչվելու, եթե դրա հետ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանը:

Նույնիսկ Մադուրոյին Վենեսուելայից ամերիկացիները ռիսկ արեցին տանելու միայն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո»: