Foto

Ո՞ր չվերթերն են ուշացումով ժամանելու Երևանի «Զվարթնոց» օդանավակայան հունվարի 5-ին

Աշխարհի հինգ երկրներից ժամանող օդանավերը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կհասնեն ուշացումով։ Այս մասին են վկայում օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։ Ուշացումով կիրականացվեն չվերթեր Գերմանիայից, Ռուսաստանից, Իրանից, Իսպանիայից և Չեխիայից, փոխանցում է Sputnik Արմենիա-ն:

Ըստ չվացուցակի՝ ուշանում են հետևյալ չվերթերը.

Համբուրգից Երևան (Wizz Air ավիաընկերություն),

Մոսկվայից երկու չվերթ («Ազիմուտ» և «Աէրոֆլոտ»),

Միներալնիե Վոդիից երկու չվերթ («Ազիմուտ» և S7),

Թեհրանից երկու չվերթ (Qeshm Air և Caspian),

Բարսելոնայից մեկ չվերթ (FlyOne),

Պրահայից մեկ չվերթ (Wizz Air)։