Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։
Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել, ինչպես որ չի հանձնում Հովհաննավանքի եկեղեցու բանալիներն ու այնտեղ շարունակում է կեղծ պատարագներ անել։
Փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց՝ եթե Ստեփան Ասատրյանը բանալիները չվերադարձնի՝ իրավական գործընթաց կսկսեն։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Ստեփան Ասատրյանից, թե երբ է պատրաստվում հանձնել Վեհափառ Հայրապետի տված բնակարանի բանալիները։ Նա, սակայն, անարձագանք թողեց հեռախոսազանգերը։









