Foto

Արման Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ

UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը, որն առավել հայտնի է Շարա Բուլետ մականունով, մանրամասներ է հայտնել Երևանում կայացած Hype FC մրցաշարի ֆինանսական կողմի մասին։ Մարտիկը խոստովանել է, որ Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգի կանոններով մենամարտի համար ստացել է իր կարիերայի ամենաբարձր վարձատրությունը։

Կամիլ Գաջիևին տված հարցազրույցում՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք 6 րոպե պայքարի դիմաց ստացած գումարը կարելի է ռեկորդային համարել, Շարան նշել է․

«Իմ մասով՝ դա, միանշանակ, ռեկորդային հոնորար էր։ Ես, առհասարակ, չեմ լսել, որ գրեփլինգում նման գումարներ շրջանառվեն։ Այն աղմուկն ու ուշադրությունը, որը մենք ստեղծեցինք, նույնպես աննախադեպ էին գրեփլինգի համար։ Թերևս, նման բան եղել է միայն այն ժամանակ, երբ գորգ էր դուրս գալիս լեգենդար Ալեքսանդր Կարելինը», - ասել է 31-ամյա մարզիկը։

Աղբյուրը`ArmSport.am