Foto

Եկեք վերջապես սրբագրենք սխալները. Հայր Զաքարիա

Հայր Զաքարիան գրում է.

«ԵԿԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ ՍՐԲԱԳՐԵՆՔ ՍԽԱԼՆԵՐԸ…

Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:

Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Այն Քրիստոսի Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 5-ին:

Ս․ Ծննդյան տոնը բոլորի համար է՝ թե՛ ննջեցյալ ունեցողների և թե՛ չունեցողների։

Չկա հին ու նոր ննջեցյալ,

գերեզմաններ պետք է գնալ ՄԵՌԵԼՈՑԻՆ՝ հունվարի 7-ին»։