Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը նախորդ տարվա ընթացքում վաստակած մրցանակային գումարների չափով ընդգրկվել է լավագույն երեք շախմատիստների ցանկում։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
Արոնյանն անցած տարվա ընթացքում տարբեր մրցաշարերում վաստակել է 751,881 ԱՄՆ դոլար։
Վաստակած մրցանակային գումարներով առաջատարը արագ և կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենն է (1,455,276 դոլար)։ Երկրորդ հորիզոնականում է աշխարհի շախմատային թագի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (889,598 դոլար)։
Վերջերս Լևոն Արոնյանը երկրորդ տեղն էր զբաղեցրել Ֆիշերի շախմատի Grand Slam Tour մրցաշարերի շարքում։









