Foto

Անմեղ թվացող մեկ գավաթը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ․ ՆԳՆ-ն՝ տոներին ընդառաջ

Տոներին ընդառաջ՝ ՆԳՆ-ն դիմել է հանրությանը․

«Զգոնությունը անվտանգ երթևեկելու հիմնական նախապայմանն է․ այն սկսվում է պատասխանատու վարքագծից։

Անմեղ թվացող մեկ գավաթը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ՝ վերածվելով անդառնալի սխալի և վտանգելով մարդկային կյանքեր։

Տոնական օրերին հատկապես աչալուրջ և սթափ լինելը անվտանգություն է թե՛ քո, թե՛ դիմացինի հանդեպ»։