Foto

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 56 տրանսպորտային միջոց,105 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Դեկտեմբերի 29-ի ժամը 08։00ից մինչև դեկտեմբերի 30-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 56 տրանսպորտային միջոց և 105 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: