Foto

Էրեբունիում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվեց

«Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։

Հիշեցնենք՝ նախօրեին, ՀԷՑ-ի հաղորդմամբ, խոշոր էներգատեխնիկական վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով հետվթարային, մոնտաժային եւ կարգաբերման աշխատանքներ էին կատարվում էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։