Դեկտեմբերի 29-ին, ժամը 13։38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:









