Foto

Անցած 3 օրում գրանցվել է 66 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 90-ը՝ ստացել վնասվածքներ

Բացահայտվել է 196 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
26 ֆիզիկական ներգործության,
25 մարմնական վնասվածք պատճառելու,
20 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
18 դեպք՝ հոգեկան ներգործության,
9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, սառը զենքի հայտնաբերման,
5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
4-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի,
2-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բնակարանային գողության։

Բացահայտվել է ապօրինի որսի, թմրանյութի իրացման, ապացույցներ կեղծելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հետամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության։

Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 10 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 66 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ