Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշում է՝ կան ապրանքներ, որոնք Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան: «Ազատության» հարցին ի պատասխան՝ նախարարը թվարկեց՝ «գյուղատնտեսական ապրանքներ, ալյումինի փայլաթիթեղ, ոսկյա զարդեր, ֆերոմոլիբդեն, ձկնամթերեք»:
«Նայել ենք Ադրբեջանի ներմուծումը, նայել ենք մեր արտահանումը, կարծում ենք՝ կան ապրանքներ, որոնց կարիքը ադրբեջանական շուկան ունի», – ասաց նախարար Պապոյանը:
Վերանշյալ ապրանքները, ըստ նրա, Բաքուն ներմուծում է, և եթե հայկական գործարար շրջանակը կարողանա մրցունակ գին առաջարկել, նախարարի կարծիքով՝ «անտրամաբանական կլինի, որ ադրբեջանական կողմը դրանից հրաժարվի»:
Հարցին, թե արդեն կա՞ն կոնկրետ պայմանավորվածություններ արտահանվելիք ապրանքների շուրջ, Պապոյանը պատասխանեց, որ երբ ադրբեջանական կողմը կոնկրետ հայտարարություն կանի, դրանից հետո կհետևի հայկական կողմի հաստատումը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։









