Foto

Թայվանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի օրը Թայվանի հարավ-արևելքում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը։


Գործակալության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 17:47-ին Թայթունգ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել 11,9 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։


lurer.com