Ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանում գնաճը նվազել է՝ հոկտեմբերի 3.7 տոկոսից կազմելով 3.1 տոկոս։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի hայաստանյան գրասենյակը։
Նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված էր նոյեմբերին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ավելի ցածր՝ 3.8 տոկոս գնաճով՝ սեպտեմբերի 5.6 տոկոսի համեմատ։









