«Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը։ Եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել, ապա նրանք կուղևորվեն մեր նավահանգիստներից մեկը», - հայտարարել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցի ժամանակ։
Թրամփը, սակայն, հրաժարվել է ասել՝ արդյոք վենեսուելական նավերի վրա հարվածները կարող են հանգեցնել հակամարտության: Նա նաև հրաժարվել է ասել, թե արդյոք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումն է իր վերջնական նպատակը:
«Նա հստակ գիտի, թե ես ինչ եմ ուզում։ Նա դա ավելի լավ գիտի, քան որևէ մեկը», - ասել է ԱՄՆ նախագահը։









