Foto

«Նոան» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ԿԼ անցումային փլեյ-օֆ

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում «Նոան» Լեհաստանի Լյուբլին քաղաքում 0-2 հաշվով պարտվել է Կիևի «Դինամոյին»։

Չնայած պարտությանը` Հայաստանի չեմպիոնը 8 միավորով Լիգայի փուլում զբաղեցրել է 19-րդ տեղն ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել անցումային փլեյ-օֆֆ։

Իդեպ հեղինակավոր «Դինամոն» 6 միավոր է վաստակել, զբաղեցրել 27-րդ տեղը և դուրս մնացել մրցաշարից։