Foto

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով ադրբեջանական ծագման A95 բենզինը

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,-նշել է նախարարը։