Foto

ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում, ԱԺ–ն 64 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով ընդունեց համապատասխան օրենքների փոփոխությունների փաթեթը, որը ԱԺ քննարկմանն էր ներկայացվել անհետաձգելի կարգով։

Այս ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։