Foto

Կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը

Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ ընդգծելով, որ արգելվելու է՝ 

  • պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի
  • պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը ,

Որպես այլընտրանք՝ գործածվելու են թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները, թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները: