Foto

Ավստրալիայի լողափում հրաձգության զոհերի թիվը հասել է 16-ի

Սիդնեյի լողափում իրականացված հրաձգության զոհերի թիվը հասել է 16-ի, 42 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Քրիս Մինսը հայտարարել է, որ դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 16 մարդ։ Նա նշել է, որ զոհվածները 10-ից մինչև 87 տարեկան էին։

Երկու հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը գտնվում է հիվանդանոցում, վիճակը կայուն է։

Նոր Հարավային Ուելսի ոստիկանության կոմիսար Մել Լենիոնը հայտարարել է, որ ոստիկանները չեն փնտրում երրորդ կասկածյալի։

«Կարող եմ ասել, որ մենք ուրիշ հանցագործ չենք փնտրում։ Երեկվա միջադեպին մասնակցել է երկու հանցագործ», - ասել է Լենիոնը։

ABC հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ լողափում հարձակվողները եղել են 50-ամյա հայրը և 24-ամյա որդին։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ նրանցից մեկին կոչում են Նավիդ Աքրամ։

Ոստիկանության կոմիսարը նաև հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկու «սովորական» պայթուցիկ սարք, որը գործի չի դրվել։

Ինչպես հաղորդվել է, գնդակոծությունը սկսել են այն պահին, երբ լողափում տոնում էին Հանուկան՝ հրեական տոնը։