Foto

Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 2005 թվականից հետախուզվողին

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 13-ին Զվարթնոց օդանավակայանի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխվել Նորագավիթի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։

Նա 2005 թվականից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

62-ամյա տղամադրդը ներկայացվել է նախաքննական մարմին։