Foto

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 8-14-ը մնացել է անփոփոխ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի դեկտեմբերի 8-14-ի դրությամբ:

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.24 մ (14.12.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 15 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի դեկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.371 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ՝ 117.593 մլն.մ³: