2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնեցին, որ, ըստ նախնական տվյալների, զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է։









