Կառավարիչը շաբաթ օրվա ընթացքում ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին, Արագածոտնի թեմի առաջնորդի ապօրինի կալանավորումը 2 ամսով երկաձգեց:
Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդայի անդամներին դատարանի դահլիճից տուն ճամփեց:
Երեկ երեկոյան էլ տիկնիկայինի տխրահռչակ տնօրենին ծաղրի երեկոյի ուղարկեց:
Արևմտյան համապատասխան կառույցների, դեսպանատների պատասխանատուներն էլ խուլ ու համրի կարգավիճակով անկյունում լուռ ծխում են»,- նշել է Աբրահամյանը։









