Իրանը փակում է ԱՄՆ նավերի մուտքը Պարսից ծոց: Այս մասին հայտարարել է Իրանի բարձրագույն խորհրդատվական մարմնի՝ Նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։
«Այսօրվանից ոչ մի ամերիկյան նավ իրավունք չունի մուտք գործել Պարսից ծոց»,- ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում։









