Foto

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Թեհրանի այն թաղամասի լուսանկարը, որտեղ սպանվել է Խամենեին

Իսրայելի պաշտպանության ուժերը հրապարակել են Թեհրանի կենտրոնական թաղամասի լուսանկարը, որտեղ սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և Իսլամական Հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ալի Խամենեին դարձավ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված ճշգրիտ, լայնածավալ գործողության թիրախը, որն իրականացվել է Իսրայելի պաշտպանության բանակի հուսալի հետախուզական տվյալների հիման վրա, երբ նա Թեհրանի կենտրոնում գտնվող իր գլխավոր նստավայրում էր՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։