Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ.
2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար մարդ։
Տարածքային կենտրոնները համագործակցել են 18.1 հազար գործատուների հետ, որոնցից հավաքագրվել է 8466 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 813-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:
Աշխատանքի է տեղավորվել 10072 աշխատանք փնտրող (6045-ը՝ կին, 2072-ը՝ երիտասարդ, 94-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), որոնցից 4123-ը՝ ուղեգրերի միջոցով:









