Foto

Անահիտ Սաֆյանը նշանակվել է Վիճակագրության պետական խորհրդի անդամ

Անահիտ Սաֆյանը նշանակվել Վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

«Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Անահիտ Սաֆյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միջազգային վիճակագրական համագործակցության բնագավառ)»,- ասված է որոշման մեջ: