Փաշինյանը ոչ վաղ անցյալում կոկորդ էր պատռում, թե ՙՙԱրևմտյան Ադրբեջանը՚՚ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների հետ կապ չունի, Ալիևը դրա մասին խոսում է իր ներքին լսարանի համար, գծում էր Հայաստանի արևելյան սահմանները Սյունիքով ու Տավուշով և այլն:
Երեկ էլ հանկարծ որոշել է Արևմտյան Ադրբեջանը ՙՙбаш на баш՚՚ փոխանակել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հետ: Այսինքն իրականություն էր այն, որ Ալիևի ՙՙԱրևմտյան Ադրբեջանի՚՚ մասին հայտարարությունները բոլորովին էլ ներքին օգտագործման համար չէին, որ դրանք ուղիղ պահանջ էն Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում իշխանությունը պահելու դիմաց:
Ամեն սուտ մի օր բացահայտվում է, բայց անպատիժ թողնել չի կարելի: Մեր ժողովուրդը պարտավոր է հասկանալ ու ընդունել ի գիտություն, որ Փաշինյանի ոչ մի արարք ու գործողություն չի բխում մեր համընդհանուր շահերից՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ շրջանում ենք ապրում, ինչ ապրուստ ունենք կամ ինչ կրթություն ենք ստացել:
Ալիևը հասկանում է, որ քանի Նիկոլը կա, արցախցիների վերադարձն իրատեսական չէ, բայց ՙՙԱրևմտյան Ադրբեջանը՚՚ պահանջում է: Էլ ինչը փոխանակ, եթե Նիկոլը պատրաստ է, իր իշխանությունը պահելու համար, մի քանի հարյուր հազար ադրբեջանցի բերել Հայաստան:
Էդուարդ Սարիբեկյանի ՖԲ էջից